Այսօր Տարեցների միջազգային օրն է…

1990թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ը սահմանվել է Տարեցների միջազգային օր (International Day of Older Persons): Սկզբնապես այս օրը նշվել է Եվրոպայում, որից հետո տարածվել ԱՄՆ-ում, իսկ 1990-ականների վերջին՝ ամբողջ աշխարհում:Այս օրը հատուկ նշվում է սկանդինավյան երկրներում: Բազմաթիվ հեռուստատեսային եւ ռադիոծրագրեր են հեռարձակվում՝ հաշվի առնելով տարեց մարդկանց նախապատվությունները: Հոկտեմբերի 1-ին անցկացվում են զանազան փառատոններ, տարեցների իրավունքներին եւ հասարակության մեջ նրանց դերին նվիրված համաժողովներ, հայտնում է Calend-ը:

ԱՎԵԼԻՆ