Չարագործը պատժել էր իրեն ուրիշ տղամարդու անունով կոչած իր կողակցին

ՌԴ Իրկուտսկ քաղաքում քննիչները քրեական գործ են հարուցել 44-ամյա բնակչի դեմ, որին կասկածում են խոշտանգումների եւ մարդու ազատությանը բռնանալու մեջ։ Չարագործը պատժել էր իր կողակցին, որը սխալմամբ իրեն ուրիշ տղամարդու անունով էր կոչել։

Քննիչների վարկածով՝ 2016-ի օգոստոսին կասկածյալը խանդի հողի վրա ապօրինի կերպով իր բնակարանում է պահել ծանոթ կնոջը, որին շղթայով կապել էր ջեռուցման մարտկոցին։ Ընդ որում, նա պարբերաբար մարմնական վնասվածքներ էր հասցրել կնոջը, հայտնել են ՌԴ ՔԿ–ից։

Որոշ ժամանակ անց կնոջը հաջողվել էր ինքնուրույն ազատվել կապանքներից, որից հետո նա դիմել էր ոստիկանություն։

ՔԿ–ից հայտնել են, որ տղամարդը կնոջ պարանոցին շղթա էր հագցրել եւ կապած պահել գիշերը ժամը 1։00–ից մինչեւ առավոտ։

Խանդոտ տղամարդուն մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

ԱՎԵԼԻՆ