Արհեստական ինտելեկտն ամբողջությամբ կկործանի մարդկությանը

Արհեստական ինտելեկտն ամբողջությամբ կկործանի մարդկությանը

23:15 13 Մյս, 2019

Մինչեւ 2075 թվականն արհեստական ինտելեկտն ամբողջությամբ կկործանի մարդկությանը: Այս մասին հաղորդում է Oane-ն:

Օքսֆորդի համալսարանի հետազոտողների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապագայում արհեստական ինտելեկտը կարող է սպանել մարդկությանը:

Այսպես, մինչեւ 2022 թվականն արհեստական ինտելեկտը կսկսի մտածել 10%-ի չափով՝ ինչպես մարդը, մինչեւ 2040 թվականն առաջընթացը մեքենաներին կօգնի մտածել 50%-ով, ինչպես մարդիկ, իսկ մինչեւ 2075 թվականը մեքենան դժվար կլինի տարբերել մարդուց:

Որպես ապացույց փիլիսոփա Նիք Բոսթրոմն իր գործընկերներին հարցրել է, թե երբ ի հայտ կգա գերինտելեկտը, որը կմթագնի մարդու ունակությունները: Պարզվել է, որ հարցվածների 67.5%-ը կարծում է, որ նման ինտելեկտ կարող է ի հայտ գալ ոչ ուշ, քան 25 տարի անց: Շատ փորձագետներ էլ թերահավատությամբ են վերաբերվում արհեստական ինտելեկտին:

loading...