Մարդու գլխուղեղում ինտուիցիայի գոտի կա

Մարդու գլխուղեղում գոտի կա, որը կարելի է անվանել ինտուիցիայի կենտրոն, փոխանցում է Informing-ը:

Ջոն Հոփքինսի գիտնականները, որոնք կատարել են այս հայտնագործությունը, պնդում են, որ կենտրոնն այն պահին է միանում, երբ մարդն սկսում է վերլուծել տեղի ունեցած իրադարձությունները:

Գիտնականների խոսքով՝ ուղեղը հաջողությամբ հաշվարկ է կատարում իրական ժամանակի ռեժիմում, որի ընթացքում մարդն օպերատիվորեն անհրաժեշտ որոշումներ է ընդունում՝ ելնելով որոշակի իրավիճակից: Մնացած ամբողջ ժամանակ այդ գոտին աշխատում է ֆոնային ռեժիմում: Բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականները եզրակացրել են, որ ֆիզիկական ինտուիցիան եւ գործողությունների պլանավորումը ուղեղում անբաժան կապ ունեն:

ԱՎԵԼԻՆ