Facebook ընկերությունը հույս ունի արդեն եկող տարի թողարկել սեփական սմարթֆոնը

Facebook ընկերությունը հույս ունի արդեն եկող տարի թողարկել սեփական սմարթֆոնը։ New York Times–ը գրում է, որ վերջերս սոցիալական ցանցը էապես մեծացրել էր բջջային ինտերնետ հավելվածների շուկայում իր եկամուտները։

Ընկերությունն ավելի քան կես դյուժին ծրագրավորող եւ ինժեներ է վարձել, որոնք աշխատել են Apple–ի բեսթսելեր iPhone–ի ստեղծման համար, եւ եւս մեկ ինժեների, որն աշխատել է IPad–ի ստեղծման համար, գրում է թերթը՝ վկայակոչելով ընկերության աշխատակիցներին եւ այլ անանուն աղբյուրները։

Սոցցանցի ներկայացուցիչները հայտնել են, որ հավատարիմ են բջջային սարքավորումների «սոցիալականությանը». «Մենք աշխատում ենք ամբողջ բջջային արդյունաբերության ոլորտի հետ՝ օպերատորների, սարքավորումներ արտադրողների, օպերացիոն համակարգերի մատակարարների եւ հավելվածներ մշակողների հետ, որպեսզի ամբողջ աշխարհում ավելի շատ մարդկանց միավորենք», փոխանցում է Innovaworld–ը։

ԱՎԵԼԻՆ