Ինչու են ղեկավարները պատժում իրենց աշխատակիցներին

Ղեկավարը,որը հակված է ցուցադրաբար պատժել ենթականերին, որպես նախազգուշացում մյուսներին, ամենայն հավանականությամբ վախենում է կորցնել իշխանությունն ու իր դիրքը: Այս մասին հայտնել են հոլանդացի գիտնականները, որոնք փորձել են պարզել, թե ինչու են ղեկավարները պատժում իրենց աշխատակիցներին, հայտնում է MED Daily պորտալը:

Փորձին մասնակցել են ուսանողների խմբեր, որոնց ժամանակավորապես նշանակել են մենեջերների պաշտոնների: Կամավորներին խնդրել են գրել այն պատահարների մասին, երբ նրանք իրենց շատ ազդեցիկ են զգացել, կամ հակառակը՝ անզոր:

Հետո մասնակիցներին խնդրել են պատիժ մտածել այն մարդու համար, որը գրագողությամբ է զբաղվում: Հետազոտողները հայտնաբերել են, որ ղեկավարները պատժել են մարդկանց ՝ վախենալով կորցնել իրենց իշխանությունը:

Այն ուսանողները, որոնք զգացել էին իրենց իշխանություն, նախընտրել են պատժի այն ձեւերը, որոնց դեպքում իրավախախտողների պատիժը նախազգուշացում էր ծառայում մյուսների համար: Ոմանք պատրաստ էին հրապարակավ պատժել գրագողներին:

Մասնակիցները հույս ունեին, որ դա կնվազեցնի ապագա իրավախախտումների հավանականությունը: Նաեւ ղեկավարերը վախենում էին որ եթե իրենք չափից շատ վստահեն ուրիշներին, իրենց վստահությունը կշահագործվի:

Մասնագետների խոսքով, պատիժը չի օգնում հասնել ցանկալի արդյունքի: Քանի որ երբ ենթակաները զգում են, որ իրենց չեն վստահում, նրանք ավելի քիչ են հակված ենթարկվել կանոններին: Մարդիկ դա գնահատում են որպես անհարգալից վերաբերմունք ղեկավարի կողմից: Այսինքն պատիժը կարող է վատացնել առկա խնդիրները:

ԱՎԵԼԻՆ