ԵՏՄ–ի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել մոտ 40 պետություն

ԵՏՄ–ի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել մոտ 40 պետություն եւ միջազգային կազմակերպություն։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«ԵՏՄ–ի եւ այլ պետությունների ու ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցության մեծ հեռանկարներ ենք տեսնում։ Ի դեպ, ԵՏՄ–ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել ավելի քան 40 պետություն եւ միջազգային կազմակերպություն։

Մենք մեր գործընկերների հետ կարծում ենք, որ ԵՏՄ–ն կարող է դառնալ ավելի լայն ինտեգրացիոն կոնտուր ձեւավորելու կենտրոններից մեկը։ Նման կոնտուրի շրջանակներում մենք կարող ենք այդ թվում լուծել խոշոր տեխնոլոգիական խնդիրներ»,– ասել է Պուտինը։

ԱՎԵԼԻՆ