Քննիչը չարաշահել է պաշտոնական դիրքը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի եւ առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Ըստ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության, քննիչն առանց բավարար հիմքերի առկայության՝ նույն քրեական գործով ձերբակալել է Ռ. Թ.-ին եւ Վ. Վ.-ին եւ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Բացի այդ, քննիչի դիտավորյալ գործողությունների արդյունքում տեղի է ունեցել նախաքննական տվյալների եւ կայացվելիք հարկադրանքի միջոցների վերաբերյալ տեղեկատվության արտահոսք, ինչը հնարավորություն է տվել Գ. Գ.-ին, Ա. Ն.-ին եւ Գ. Ա.-ին թաքնվել քննությունից:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ԱՎԵԼԻՆ