Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են դոլարի ամրապնդման ճնշման տակ: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,85 տոկոսով՝ հասնելով 49,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հայտնում է RIA Novosti-ն:

WTI տեսակի նավթիհուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,75 տոկոսով՝ հասնելով 49,11 դոլարի:

Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճել է 0,06 տոկոսով՝ հասնելով 95,19 կետին: ԱՄՆ աշխատաշուկայի վիճակագրական տվյալների հրապարակումը հանգեցրել է դոլարի թանկացմանը:Դոլարի ամրապնդումը դոլարով նավթի առեւտուրը ավելի թանկ է դարձնում ներդրողների համար:

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հայտնել էր, որ գործազրկության նպաստի դիմումների թիվը մեկ շաբաթում 10 հազարով պակասել է՝ կազմելով 268 հազար:

ԱՎԵԼԻՆ