«Մեծ յոթնյակի» առաջնորդները ճապոնական խոհանոցի ուտեստներ են համտեսել

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները Ճապոնիայի գագաթնաժողովին հինգշաբթվա իրենց աշխատանքային ընթրիքին տեղի խոհանոցի ուտեստներ են համտեսել եւ նվերներ են ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ճաշացանկի համաձայն, որը հրապարակվել է Իսե-Սիմա շրջանում ֆորումի կազմակերպիչների կողմից, G7-ի  երկրների եւ կառավարությունների ղեկավարներին մատուցվել է ծովամթերք լոլիկի տեսականու հետ, լանգուստներով սուպ «կապուչինո» ոճում, սեփական հյութում խորոված «ծովային ականջներ» փափկամորթներ, պորտվեյնով սոուսում տապակած լանգուստ, գարով րիզոտտո բրնձային   խմորագնդիկներով: «Յոթնյակի» առաջնորդներին առաջարկվել է նաեւ կանաչ թեյի բույրով սթեյքներ տեղի տավարի սուկիից, որով հայտնի է Մացուսակա քաղաքը: Որպես աղանդեր մատուցել են ցիտրուսային կաթնային շոկոլադ, սուրճ, սեւ թեյ: Ուտեստների հետ մատուցել են սակե եւ եվրոպական գինիներ:   

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր հյուրերին որպես հուշանվեր սակեի բաժակներ է նվիրել, փետրագրիչ, գեղարվեստական կերամիկա: Այդ բոլոր  «հուշանվերները» պատրաստվել էին Ճապոնիայի տարբեր շրջաններում: Իսկ վարչապետի կինը  «յոթնյակի» առաջնորդների կանանց մարգարտե զարդեր է նվիրել Միկիմոտո ընկերության արտադրության, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Միեի պրեֆեկտուրայում, որտեղ ընթանում է G7-ի գագաթնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ գագաթնաժողովի մասնակիցները ոսկերիչներից կրծքազարդեր են ստացել յոթ մարգարտով, որոնք պետք է խորհրդանշեն ֆորումի մասնակից յոթ երկրները:   

Սինձո Աբեի նախագահությամբ G7-ի գագաթնաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Իտալիայի նախագահ Մատտեո Ռենցին, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: 

 

ԱՎԵԼԻՆ