Միջադեպ Արեւելաչինական ծովում

Մոտ 17 մարդ անհետ կորել է Արեւելաչինական ծովում երկու նավի բախման հետեւանքով:  Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ի առավոտյան: Նախնական տվյալների համաձայն, ձկնորսական նավը բախվել է օտարերկրյա բեռնանավին եւ ջրասույզ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով   Reuters-ին:

Դեպքի վայր եկած փրկարարներին հաջողվել է երկու մարդու փրկել: Կորածները խորտակված չինական Lu Rong Yu նավի ձկնորսներն են:

Երկրորդ օտարերկրյա նավի պատկանելիությունը չի հաղորդվում: Այդ շրջանում շարունակվում է փրկարարական գործողությունը: 

ԱՎԵԼԻՆ