Հունաստանի հետ սահմանին Թուրքիայի սադրիչ պահվածքը վտանգավոր է.Մարիա Զախարովա

Հունաստանի հետ սահմանին Թուրքիայի սադրիչ պահվածքը վտանգավոր է, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Անկարայում հնարավորություն են տեսել Եվրոպային իրենց պայմանները թելադրելու եւ նրան շանտաժի ենթարկելու միգրացիոն ճգնաժամով: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Դարձյալ ստիպված ենք վերադառնալ Էգեյան ծովի արեւելյան հատվածում լարվածությանը: Պատճառն այս անգամ ոչ միայն միգրացիոն ճգնաժամն է, այլեւ Թուրքիայի աճող սադրիչ գործողությունները հարեւան Հունաստանի հետ: Այդ կապակցությամբ մայիսի չորսին ԱԳՆ-ի եվրոպական դեպարտամենտում ընդունվել է Ռուսաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը` նրա խնդրանքով: Հունական կողմի տեղեկության համաձայն, ապրիլի 29-ին կղզիախմբի շրջանում, որը Խիոս կղզուց ոչ հեռու էր գտնվում, Թուրքիայի առափնյա պաշտպանության ծառայության նավը, խախտելով միջազգային իրավունքը, ագրեսիվ գործողություններ է ձեռնարկել Հունաստանի ՌԾՈՒ-ի, ինչպես նաեւ հունական ձկնորսական նավի  ուղղությամբ: Սադրիչ գործողություն են եղել նաեւ Թուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից, որոնք վտանգավոր թռիչքներ են կատարել հունական կղզու տարածքում», — ասել է Մարիա Զախարովան ճեպազրույցին:

ԱՎԵԼԻՆ