«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազի սակագինը 156 դրամից իջեցնել 146.7 դրամ

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է տնային տնտեսությունների համար գազի սակագինը մեկ խ/մ-ի համար 156 դրամից իջեցնել 146.7 դրամ։ Այս մասին ասված է մամուլում ընկերության հրապարակած հայտարարության մեջ։

Սակագնի նշված իջեցումը վերաբերվում է ամսական մինչեւ 10 հազար խ/մ գազ օգտագործող բաժանորդներին (այսինքն՝ գրեթե բոլոր բաժանորդներին, այդ թվում ՓՄՁ-ին)։

10 հազար խ/մ-ից շատ գազ սպառող բաժանորդների համար առաջարկվում է սակագինն իջեցնել 276.98 դոլարից մինչեւ 257.56 դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ հազար խմ-ի դիմաց։ Այդուհանդերձ, «Գազպրոմ Արմենիան» դեռեւս պաշտոնապես չի դիմել ՀԾԿՀ։ Նախքան այդ հանձնաժողովը պետք է ընկերության փաստաթղթերի կամերալ ուսումնասիրություն կատարի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական գազը Հայաստանի համար կազմում էր 165 դոլար՝ հազար խմ-ի դիմաց՝ նախկին 189 դոլարի փոխարեն: Գինը ժամանակավորապես է նվազեցվել՝ փոխհատուցելու համար «Գազպրոմ Արմենիայի» կորուստները: Հայկական կողմը դիմել էր գազի գնի մշտական նվազեցման առաջարկով: Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Երեւանի այցի եւ հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարվել է գինը մինչեւ   150 դոլար իջեցնելու մասին:

ԱՎԵԼԻՆ