Ասպիրինը նվազեցնում է ուղեղի քաղցկեղի զարգացման վտանգը

Ասպիրինը նվազեցնում է ուղեղի քաղցկեղի զարգացման վտանգը

8:11 14 Փտր, 2018

Ասպիրինի կանոնավոր գործածումը նվազեցնում է ուղեղի քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը: University of Southern California-ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրին ընդունողների մոտ գլիոմայի զարգացման վտանգը 34 տոկոսով ցածր է, քան ասպիրին չխմողների մոտ:

Ասպիրինի հակաուռուցքային հատկությունները վաղուց են ուսումնասիրվում: 2015-ի հկոտեմբերին Մեծ Բրիտանիայում սկսվել էր լայնածավալ հետազոտություն ավելի քան 10 000 հիվանդների մասնակցությամբ, որոնք մոտ ախտորոշված էր քաղցկեղի զանազան տեսակների սկզբնական փուլերը: Փորձը տեւել է 12 տարի,ընդ որում 5 տարվա ընթացքում մասնակիցները ամեն օր ասպիրին են խմել:

Ռոուզ Լաին University of Southern California–ից ու նրա գործընկերները իրենց հետազոտության շրջանակում վերլուծել են գրեթե 8000 մարդու տվյալներ, որոնցից կեսի մոտ ախտորոշված էր գլիոմա՝ գլխուղեղի քաղցկեղի տարատեսակներից մեկը: Գիտնականներին հետաքրքրում էր, թե հետազոտության մասնակիցները որքան հաճախ էին ասպիրին ու այլ ցավազրկող միջոցներ ընդունում ու ինչպես է դա արտահայտվում նրանց աառողջության վրա:

Պարզվել է, որ այս դեղամիջոցի երկարատեւ ընդունումը նպաստել է գլիոմայի զարգացման վտանգի 34 տոկոսով նվազմանը: Նման արդյունքներ մինչ այդ ստացվել էին նաեւ թե կենդանիների, թե մարդկանց վրա կատարված այլ հետազոտություններով, սակայն տվյալ հետազոտությունը ամենալայնածավալն էր:

Գիտնականները նաեւ վերլուծել են այլ ցավազրկողների ու հակաբորբոքային դեղերի՝ օրինակ իբուպրոֆենի ազդեցությունը: Պարզվում է դրանք ոչ մի կերպ չեն ազդում գլիոմայի զարգացման վտանգի վրա:

Իրենց հետազոտության մասին գիտնականները պատմել են American Association for Cancer Research ամենամյա հանդիպման ժամանակ:

loading...