Hyundai-ն ամենաէժան ավտոմեքենան կթողարկի՝ ընդամենը 4 հազար դոլար արժողությամբ

Հարավկորեական Hyundai ընկերությունն ամենաէժան՝ 4.4 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա կթողարկի: Մեքենայի սերիական արտադրությունը կմեկնարկի երկու տարի անց:

Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ մոտ ապագայում բյուջետային տրանսպորտային միջոց կարտադրի: Կորեական մեքենայի արտաքինը Renault Kwid-ի ոճով կլինի:

Ըստ Avto.pro-ի, բյուջետային մեքենան 0.8 լիտր ծավալով 54 ձիաուժ հզորությամբ շարժիչ կունենա: 

ԱՎԵԼԻՆ