Լավրով. Ռուսաստանը թույլ չի տա որ ՆԱՏՕ-ն իրեն ներքաշի անիմաստ դիմակայության մեջ

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին թույլ չի տա իրեն ներքաշել անիմաստ դիմակայության մեջ: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով  Մոնղոլիայի ԱԳՆ-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեսնում ենք, որ սառը պատերազմի ավարտից հետո ռազմական ակտիվության աննախադեպ աճ է նկատվում, ՆԱՏՕ-ն ավելացնում է իր ներկայությունը դաշինքի այսպես կոչված արեւելյան թեւում՝ Ռուսաստանի վրա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու ու զսպելու նպատակով,- ասել է նա,- Այս ամենը ուղեկցվում է ագրեսիվ քարոզչությամբ, որն ուղղված է Ռուսաստանին հրեշավոր կերպալ հաղորդելուն:

ՆԱՏՕ-ն զբաղված է թշնամու որոնումով, որպեսզի իմաստ հաղորդի իր հետագա գոյությանը: «Ռուսաստանը մտադիր չէ ու չի ներքաշվի անիմաստ դիմակայության մեջ ու վստահ է, որ անվտանգության ոլորտում միջազգային իրավունքի հիմքով անվտանգության անքակտելիության սկզբունքով համաեվրոպական փոխշահավետ համագործակցությունն այլընտրանք չունի»,- շեշտել է Լավրովը:

ԱՎԵԼԻՆ