Հունաստանի զինված ուժերը մարտունակության վիճակի են բերվել

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրամանով զինված ուժերը հինգշաբթի առավոտյան սկսել են զորավարժություններ՝ մարտունակությունը ստուգելու նպատակով, ինչը պայմանավորված է թուրքական սադրանքներով, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա աղբյուրը Հունաստանի ՊՆ-ում:

Երեք օրվա ընթացքում թուրքական ռազմական ավիացիան ամեն օր թռչում էր Էգեյան ծովի հյուսիսարեւելյան մասում հունական կղզիների վրայով: Չնայած թուրքական ՌՕՈւ-երը մշտապես ներխուժում են հունական օդային տարածք, բայց այդ խախտումները հիմնականում ծովի վրա էին լինում: Կղզիների վրայով թռիչքները Աթենքը գնահատում է որպես ծայրաստիճան վտանգավոր սադրանք:

«Մենք խոշոր զորավարժություններ ենք անցկացնում, որպեսզի պատրաստ լինենք: Պատմականորեն Թուրքիան միշտ, երբ ներքին խնդիրներ է ունենում, փորձում է դրանք երկրի սահմաններից դուրս տեղափոխել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան» – ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ հայտնել է, որ զորավարժություններ անցկացվում են Հունաստանի հյուսիսում՝ Կիլկիս քաղաքի մոտ, նախկին հարավսլավիական հանրապետության՝ Մակեդոնիայի սահմանի մոտ, ինչը պայմանավորված է Սկոպյեի իշխանությունների գործողություններով: Ընդ որում բանակի զորավարժությունները ոչ մի դեպքում չեն կարող կապակցված լինել փախստականներին վերաբերող իրադրության հետ՝ «բանակը չի միջամտում ներքին գործերին, դա ոստիկանության գործն է»,- նշել է աղբյուրը:

«Մենք միշտ քայլեր ենք ձեռնարկում սպառնալիք նկատելու դեպքում, մենք միշտ պետք է պատրաստ լինենք: Քանի որ Սկոպյեի իշխանությունները անհրաժեշտ փոփոխություններ չեն արել սահմանադրությունում, մենք պետք է զգոն լինենք»,- ասել է աղբյուրը:

Աթենքը համարում է, որ Սկոպյեն կարող է հավակնել Հունաստանի հյուսիսային տարածքներին՝ Մակեդոնիային, քանի որ հարեւան հանրապետությունը հրաժարվում է փոխել իր անվանումը:

Այն հարցին, թե քանի օր են տեւելու զորավարժություններ, զրուցակիցը պտասխանել է «Ինչքան պետք լինի: Զորավարժությունները անցկացվելու են Հունաստանի ամբողջ տարածքում, այդ թվում հատուկ կարեւորության կետերում»:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ նախարար Կամենոսը արեւածագից գտնվում է նախարարությունում:

Հունաստաանի նախարար Ալեքսիս Ցիփրասը ապրիլի 15-ին պաշտպանական ու արտաքին քաղաքականության հարցերով կառավարական խորհրդի խորհրդակցություն կգումարի թուրքական սադրանքների կապակցությամբ, հայտնել է աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին»:

ԱՎԵԼԻՆ