Շկոլնիկը դարձել է Ղազախստանի նախագահի օգնականը

Ղազախստանի էներգետիկայի նախկին նախարար Վլադիմիր Շկոլնիկը դարձել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խորհրդականը: Այս մասին հայտնում է Tengrinews –ը, վկայակոչելով «Եվրասիա» միջազգային նախագծի մամուլի հաղորդագրությունը, որտեղ Շկոլնիկը նշված է, որպես Ղազախստանի նախագահի խորհրդական:

Ապրիլի 14-ին Էներգետիկայի նախարարությունում կկայանա «Եվրասիա» միջազգային նախագծի «կլոր սեղանը», որին կմասնակցեն Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաեւը ու Վլադիմիր Շկոլնիկը, նաեւ խոշոր միջազգային էներգետիկ ընկերությունների՝ ֆրանսիական Total-ի, չինական CNPC–ի, ու ամերիկյան Chevron-ի ներկայացուցիչները:

ԱՎԵԼԻՆ