ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Կոլորադոյում պարտվել է իր մրցակից Թեդ Քրուզին։ Վերջինս ստացվել է այդ նահանգի բոլոր պատվիրակների աջակցությունը։
Հանրապետական Թեդ Քրուզն առաջ է անցել Դոնալդ Թրամփից Կոլորադոյի նախնական ընտրություններում, հայտում է The Washington Post-ը։ Քրուզը ստացել է Կոլորադոյի 34 պատվիրակների աջակցությունը։ Այս նահանգում նախնական ընտրությունները կայանում են ոչ թե կոկուսների կամ փրայմերիզի տեսքով, այլ պատվիրակների համագումարների տեսքով։ The Washington Post-ը կարծում է, որ նման համակարգը հնարավորություն է տալիս մեկ թեկնածուի հետ կապված պատվիրակներին քվեարկել նաեւ մյուսի օգտին։
Թեկնածություն առաջադրելու համար հանրապետականներին անհրաժեշտ է ունենալ 1237 պատվիրակների աջակցությունը։