ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ շենքի մոտ 3 մահապարտ ահաբեկիչ պայթեցրել են իրենց

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ շենքի մոտ 3 մահապարտ ահաբեկիչ պայթեցրել են իրենց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրները։ 4-րդ մահապարտ ոչնչացվել է։

«Նախնական տեղեկություններով՝ երեք մահապարտ պայթեցրել են իրենց Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ շենքի մոտ։ Ահաբեկիչները զոհվել են, հնչել է 5 պայթյուն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նախնական տեղեկություններով պայթյուններից ոչ ոք չի տուժել։

ԱՎԵԼԻՆ