Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է թմրաբարոն Խաջի Վատանին, որի նկատմամբ միջազգային խուզարկություն է հայտարարված, հայտնում է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Թմրադեղերի դեմ պայքարի ոստիկանական հատուկ ջոկատները հետախուզության տվյաների հիման վրա հաջող գործողություն են իրականացրել Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարխար նահանգում, որի հետեւանքով ձերբակալվել է Խաջի Վատանը, որը ընդգրկված էր ՄԱԿ-ի «սեւ ցուցակում»:
Գործողության անցկացման օրվա մասին նախարարությունը տեղեկություններ չի հաղորդում: