Իրանը մտադիր է նավթի արդյունահանումն ավելացնել «Քաթար չափով». լրատվամիջոցներ

Իրանը մտադիր է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել այնքան, որ դրանք հավասարվեն ամբողջ Քաթարի ծավալին: Սակայն Թեհրանն այս նպատակին կարող է հասնել միայն հաջորդ տասնամյակի սկզբին: Այս ամսին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության տվյալները:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն նախկինում բազմիցս է նշել, որ ԻԻՀ-ն վերադառնալու է երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից առաջ գոյություն ունեցող ծավալներին: Նպատակը մինչեւ 2017 թվականի մարտն օրական 800 հազար բարել արդյունահանելն է:

Զանգանեն, միաժամանակ, վստահեցրել է, որ Իրանը մտադիր է գործել՝ չնայած ՕՊԵԿ-ի մյուս անդամների եւ Ռուսաստանի միջեւ նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու մասին համաձայնությանը, որը կարող է ձեռք բերվե ապրիլի 17-ին, Քաթարում:

Ըստ Gazeta-ի, ներկայում Իրանում օրական շուրջ 3.2 մլն բարել նավթ է արդյունահանվում, որի կեսն արտահանվում է:

ԱՎԵԼԻՆ