Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման թեման ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի ենթատեքստում։ Անդրադարձ է կատարվել նաեւ ակտուալ ներռուսական եւ միջազգային հարցերին»,- ասել է Պեսկովը։

ԱՎԵԼԻՆ