Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 6-րդ տեղը

Մեկ տարում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարողությունը 100 մլն դոլարով աճել է, ինչը թույլ է տվել նրան մոտենալ ուկրաինացի թոփ-5 ամենահարուստ մարդկանց, որոնց ցուցակում են միայն միլիարդատերերը։ Այս մասին են վկայում «Forbes Ուկրիանայի» տվյալները։

Պորոշենկոյի կարողությունը մեկ տարում մեծացել է 100 մլն դոլարով եւ հիմա կազմում է 858 մլն դոլար։  Դրա արդյունքում Պորոշենկոն հիմա երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 6-րդ տեղը։

Պյոտր Պորոշենկոյին է պատկանում Roshen հրուշակեղենի գործարանը, որը նա 2016-ի սկզբին հանձնել էր «կույր թրասթի»։ Նա վերահսկում է Միջազգային ներդրումային բանկի բաժնեմասերի 60 տոկոսը եւ «Ուկրպրոմինվեստ Ագրո» հոլդինգի շահառուն է։ Բացի այդ, նրան են պատկանում մի քանի ազգային եւ տարածաշրջանային հեռուստառադիոընկերություններ։

Պորոշենկոն 2015-ին դեռ չի հայտարարագրել իր եկամուտները։ 2014-ին նրա հայտարարագրի համաձայն՝ Պորոշենկոն վաստակել է մոտ 369 մլն գրիվնա՝ մոտ 16 մլն դոլար։  Նրա եկամտի հիմնական աղբյուրները իրեն պատկանող արժեթղթերից ստացվող դիվիդենդներն են։

ԱՎԵԼԻՆ