Լրատվամիջոցները կարող են ԿԸՀ ներկայացնել 50 աշխատակիցների անուններով ցուցակները. Արփինե Հովհաննիսյան

Հեռուստաալիքներից եւ ռադիոկայաններից բացի Հայաստանի մնացած լրատվամիջոցները իրենց 50 աշխատակիցների անուններով ցուցակը կարող են ներկայացնել ԿԸՀ, որը նրանց համապատասխան վկայականներ կտրամադրի։ Այս մասին մարտի 30-ին խորհրդարանում լրագրողներին ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ ընտրական տեղամասերում լրատվամիջոցների ներկայացուցիչների թվի սահմանափակման կապակցությամբ կարծես թե շատ քաղաքական ուժեր համար ընդունելի լուծում են գտել։ «Լրատվամիջոցների ներկայացուցիչներն, ըստ էության, իրավունք են ստանում գտնվել ցանկացած ընտրական տեղամասում։ Բուն ընտրատեղամասում ոչ մի սահմանափակում փաստացի չի լինի։ Յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի յուրաքանչյուր ընտրատեղամասում 2 լրագրող ունենալ, իսկ եթե կա անեւ օպերատորի կարիք, նա կարող է դառնալ երրորդը»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, որ այն բացառիկ դեպքերում, երբ լրատվամիջոցների եւ դիտորդների թիվը չափազանց մեծ կլինի, ընտրական հանձնաժողովի անդամները կարող են ձայների 2/3-ով  սահմանափակել նրանց թիվը։ «Սակայն եւ այդ դեպքում նրանց թիվը չի կարող 15-ից պակաս լինել։ Այդ դեպքում պետք է քաղաքական կոնսենսուս լինի»,- ասել է նախարարը։

ԱՎԵԼԻՆ