Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Նակամուրան է

Մոսկվայում ավարտին մոտեցողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ, որին առաջին շրջանում հաղթել էր սկանդալային պարտիայում:

Վերջին տուրի կենտրոնական պարտիայում կհանդիպեն Սերգեյ Կարյակինը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատարը 6.5 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը եւ կորցրել է մրցաշարում հաղթելու հնարավորությունները:

Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)Լեւոն Արոնյան (Հայաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա)Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7,Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4:

ԱՎԵԼԻՆ