Բրյուսելի ահաբեկիչներին օդանավակայան հասցրած տաքսիստը օգնել է նոր ռումբեր հայտնաբերել

Բրյուսելի ահաբեկիչներին օդանավակայան հասցրած տաքսիստը իրավապահներին օգնել է եւս մի քանի ռումբ հայտնաբերել։ Նա ահաբեկչությունից մի քանի ժամ հետո ոստիկանություն էր զանգահարել եւ հայտնել, որ իր ուղեւորները օդանավակայան են տարել ոչ թե 3 պայուսակ, ինչպես ֆիքսել են տեսախցիկները, այլ ավելի շատ։ Հենց այդ  ցուցմունքն էլ օգնել է ոստիկաններին Բրյուսելի օդանավակայանում գտնել երրորդ ռումբը, որը չէր պայթել, հայտնում է Ֆրանսիայի հանրային ռադիոն։

Հենց տաքսիստն է հայտնել տան հասցեն, որտեղից ստացել էր պատվերը։ Նա ոստիկաններին պատմել է, որ ուղեւորներն ուզում էին ավելի շատ պայուսակներ վերցնել, սակայն ինքը մերժել էր, քանի որ մեքենայում ուղղակի բավական տեղ չկար։ Նշված հասցեում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում Բելգիայի դաշնային դատախազությունը հայտնաբերել է պայթուցիկ սարք, քիմիական նյութեր եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշներ։

Քննիչները որոնում են Renault Clio եւ սեւ Audi S4 մակնիշի մեքենաները, որոնք պատկանում են Բելգիայի Լիմբուրգ նահանգի բնակչին, որը պետական անվտանգության ծառայությունների կողմից հաշվառման  է վերցվել ահաբեկչության գործով։

Հայտնի է նաեւ, որ ահաբեկիչներից մեկը ծագումով թուրք բելգիացի է, որը բազմիցս եղել է Սաուդյան Արաբիայում։

ԱՎԵԼԻՆ