Իրինա Շեյքը՝ նոր կերպարով

ԵՐԵՎԱՆ,  16 մայիս-1lur.am: Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը ներկել է մազերը: Շեյքի լուսանկարը միանգամայն բնական է ստացվել. մոդելը, կարծես, իրոք որոշել է փոխել իր կերպարը՝ չնայած մյուս կողմից էլ Շեյքի գովազդային պայմանագրերում հստակ ամրագրված է, թե ինչ երկարության ու ինչ գույնի պետք է լինեն նրա մազերը, այնպես որ մոդելը չէր կարող զուտ իր կամքով փոխել իր կերպարը:

«Ով է ասել, որ ես չեմ կարող շիկահեր լինել»,- ստորագրել է լուսանկարը ռուս մոդելը:

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը նկարահանվել էր Intimissimi ապրանքանիշի The Perfect Bra Book գրքի նոր տարբերակի համար: Բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի սիրեցյալին լուսանկարել էր ամերիկացի լուսանկարիչ Սանտե Դ՝ Օրացիոն: 

 

ԱՎԵԼԻՆ