ԱՄՆ արդարադատության նախարարությունը նորից հայց է ներկայացրել Apple-ի դեմ սմաթֆոնի արգելաբացման համար

ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչները բողոքարկել են դատարանի որոշումը, որը մերժել էր իշխանությունների խնդրանքը՝ ստիպել Apple-ին արգելաբացել թմրանյութերի վաճառքի գործում շրջանառվող սմարթֆոնը՝ որպես իրեղեն ապացույց, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով The New York Times-ը։

Գործը քննող դատավորը փետրվարի վերջին որոշում էր կայացրել, որ Apple-ի ղեկավարությունը պարտավոր չէ իր կամքին հակառակ օգնություն ցուցաբերել հետաքննությանը։

ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչները իրենց բողոքում խնդրում են վերանայել վճիռը եւ նշում են, որ Apple-ին չեն խնդրում անել մի բան, որը դուրս է նրա հնարավորություններից։

ԱՎԵԼԻՆ