Մի շարք ճանապարհներ փակ ու դժվարանցանելի են

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 09։30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են  Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար,Գառնահովիտ գյուղական համայնքներ տանող, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը, Ուրասար, Կաթնաղբյուր, Արմանիս, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ գյուղական համայնքներ, ինչպես նաեւ Ստեփանավան քաղաք տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ  ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Նիգավան, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱՎԵԼԻՆ