Մարդու ախորժակը կախված է սեղանի չափերից

Մարդու ախորժակը եւ հագենալու աստիճանը կախված են ոչ միայն սննդի պատառների կամ ափսեի, այլեւ ճաշի սեղանի մեծությունից, պարզել են ամերիկացի հոգեբանները:

Քալիֆորնիա նահանգի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնական Բրենան Դեւիսն ու իր գործընկերները հետեւել են, թե ինչպես են 200 կամավոր ուսանողներ մեծ պիցցաներ ուտում:

Պիցցաների կեսը բաժանված է եղել 8 կտորների, իսկ մնացածը՝ 16 կտորների: Պիցցաների մի մասը գիտնականները դրել են փոքր սեղանների վրա, մնացածը՝ մեծ սեղանների վրա, որտեղ ուտելիքը շատ փոքր տեղ է զբաղեցրել:

Մասնագետները հետաքրքիր երեւույթ են նկատել են. պարզվել է, որ մեծ սեղանը շեղել է ուսանողներին եւ ստիպել մտածել, որ 8-կտորանի եւ 16-կտորանի բիցցաները նույն չափերն ունեն: Արդյունքում, մեծ սեղանի շուրջ նստած ուսանողները ավելի քիչ են կերել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Journal of the Association for Consumer Research մասագրի հոդվածը:

ԱՎԵԼԻՆ