Երևանում ջրթափ խողովակները փոխարինվում են նորերով

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի համատիրությունների ուժերով ընթանում են վարչական շրջանի թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերի ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները:

Դրանց ցանկը որոշվել է նախնական գույքագրմամբ. տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Գործընթացում ներառվել են այն շենքերը, որոնց ջրթափ խողովակները մաշվել էին եւ այլեւս չէին ծառայում նպատակին: Հաշվի են առնվել նաեւ թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչներից ստացած ահազանգերը: Աշխատանքները կրում են ընթացիկ բնույթ եւ կշարունակվեն ըստ անհրաժեշտության:

ԱՎԵԼԻՆ