Չինուհին նախկին ընկերոջը սեփական ճարպից պատրաստված օճառ է նվիրել

Չինաստանի Հենան նահանգի բնակչուհին որոշել է վրեժ լուծել իր նախկին ընկերոջից կոպտության համար եւ նրան սեփական ճարպից պատրաստած օճառ է նվիրել։

Այս մասին հայտնի է դարձել Instagram-ի չինական համանման ծառայության՝ Sina Weibo-ի միջոցով, փոխանցում է Informing-ը։

Սյաոսյաո անունով աղջիկը լիպոսակցիայից հետո հրապարակել է իր լուսանկարը՝ հիվանդանոցային հագուստով եւ սեփական ճարպից ստացված օճառը ձեռքին։ Այդ լուսանկարի տակ նա վիրավորական արտահայտություններ է գրել իր նախկին ընկերոջ եւ նրա մոր հասցեին։

Պարզվում է, որ տղան աղջկան ասել էր, որ վերջինս գեր է, ինչը խոցել էր Սյաոսյաոյի կանացի ինքնասիրությունը, եւ նա որոշել է նման անականկալ մատուցել տղային։

ԱՎԵԼԻՆ

Leave a Comment