ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի 2015-ին 100 մլրդ դոլարի մաքուր շահույթ է ստացել

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը 2015-ին 100,2 մլրդ դոլար զուտ շահույթ է ստացել, հաղորդում է RNS-ն՝ վկայակոչելով Դաշնային պահուստային համակարգը:

Փաստացի այց ողջ գումարը (113,6 մլրդ դոլար) արժեթղթերի տոկոսներից ստացված եկամուտն է, որոնք պահուստային բանկերը գնել են բաց շուկայում: Դաշնային պահուստային համակարգի առավել ճշգրիտ ու մանրամասն տվյալները կհրապարակվեն մարտին:

Հաղորդվում է, որ նախորդ տարի զուտ շահույթից ԱՄՆ գանձապետարան է փոխանցվել 97,7 մլրդ դոլար եւ 19,3 մլրդ դոլար՝ կապիտալի ավելցուկից:

2014 թվականին բյուջե է փոխանցվել 96,6 մլրդ դոլար զուտ շահույթ, իսկ ավելցուկային կապիտալ չի եղել, հաղորդում է Gazeta-ն:

Դաշնային պահուստային համակարգի օպերացիոն ծախսերը կազմել են 3,9 մլրդ դոլար, թղթադրամների ու մետաղադրամների պատրաստման, թողարկման ծախսերը՝ 689 մլն դոլար, տնօրենների խորհրդի ծախսերը՝ 705 մլն դոլար, իսկ արժույթի գերագնահատման վնասը կազմել է 1,4 մլրդ դոլար:

ԱՎԵԼԻՆ