2016 թ. Հայաստանի ռուսական ավիաբազան «ՄիԳ 29» -ի նոր խմբաքանակ ու մեկ «Մի-8» կստանա

2016թ. Հայաստանում գտնվող ռուսական «էրեբունի» ավիաբազան չորրորդ սերնդի «ՄիԳ-29» բազմանշանակետ ճակատային թեթեւ կործանիչների նոր խմբաքանակ ու մեկ «Մի 8» տրանսպորտային ուղղաթիռ է ստանալու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«2016թ. երկրորդ կեսին Հայաստանի հանրապետությունում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն կայան է ժամանելու «ՄիԳ -29» չորրորդ սերնդի բազմանշանակետ թեթեւ ճակատային կործանիչների նոր խմբաքանակ ու մեկ «Մի 8» տրանսպորտային ուղղաթիռ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՎԵԼԻՆ