Telegraph. Իրանի հայկական Սուրբ Ստեփանոսն աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիներից է

Իրանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին բրիտանական The Telegraph-ը համարում է աշխարհի ամենագեղեցիկ տաճարներից:

«Այս հայկական եկեղեցին գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ բնակավայրերից հեռու, կանաչ դաշտավայրում, որը տեսնելիս համոզվում ես, որ Իրանում ոչ միայն անապատներ եւ մզկիթներ կան: Եկեղեցու կամարները, որմնախորշերն ու գմբեթը զարդարված են որմնանկարներով եւ քանդակներով: Ոմանք հավատում են, որ եկեղեցում պահվում են Սուրբ Գրիգորի մասունքները»,- նշված է բրիտանական պարբերականի հոդվածում:

Հրապարակման մեջ հիշատակվում են նաեւ Ուգլիչի Սուրբ Դիմիտրի եկեղեցին, Սանկտ Պետերբուրգի Սպասի տաարը, Փարիզի Սեն Շապելը, Լոնդոնի Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցին, Քեմբրիջի Քինգս-Քոլեջ-Չեպելը, Եթովպիայի Սուրբ Գեորգի եկեղեցին, ճարտարապետական այլ հրաշքներ:

ԱՎԵԼԻՆ