ՀՀ ՃՈ-ն կվերանայի արագաչափերի մասին նախազգուշացնող նշանների նկատմամբ վերաբերմունքը

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 2016թ. կվերանայի արագաչափերի մասին նախազգուշացնող նշանների նկատմամբ վերաբերմունքը: Այս մասին ասել է ՀՀ Ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Մենք նախատեսում ենք արագաչափերի մասին նախզգուշացնող նշանները տեղադրել մեծ հեռավորության վրա: Կարծում ենք, որ դա արդյունավետ կլինի: Քանի որ, իրոք, բոլորն արդեն սովորել են եւ շատ լավ գիտեն, թե որտեղ են տեղադրված արագաչափերը: Այդ տեղերում դանդաղ են վարում: Կարծում ենք, որ դա կօգնի փոխել իրավիճակը»,- նշել է Նորիկ Սարգսյանը:

Անդրադառնալով առաջին գծում կայանող մեքենաների եըւ դրանից բխող խախտումների մասին հարցին՝ ՃՈ ներկայացուցիչը նշեց, որ եթե քաղաքացին ստիպված է խախտում թույլ տալ, այդ խախտումը չի արձանագրվում: «Եթե երթեւեկելի հատվածը զբաղված է, եւ վարորդը ստիպված է երկրորդ գծով թեքվել, ապա այդ խախտումը չի արձանագրվում: Ընդհակառակը, արձանագրվում է խախտման պատճառը, այսինքն՝ նա, ով կայանել է խախտումով»,- նշել է նա:

ԱՎԵԼԻՆ