Կարմիր չոր գինին կօգնի նիհարել

Գիտնականների նոր հետազոտությունն ապացուցել է, որ կարմիր չոր գինին օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ եւ անգամ օգնել նիհարել: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Obesity ամսագրում, հայտնում է The Telegraph-ը:

Գիտնականներն ասում են, որ հետազոտության մեջ խոսքը մերլո եւ կաբերնե-սովինիոն տեսակների մասին է: Դատելով նրանց եզրակացություններից՝ մարդուն օգնում է նիհարել ռասվերատրոլ նյութը, որը մեծ քանակությամբ առկա է կարմիր գինու մեջ: Այն օգնում է այրել կալորիաները եւ սպիտակ ճարպը վերածել պգտակար գործ ճարպի:

Այդ նյութը գինու մեջ հայտնվում է խաղողից, որում այն գոյանում է մակաբույծների դեմ պայքարելու համար, փոխանցում է Informing-ը:

Փորձարկումներն անցկացվել են մկների վրա, որոնք փորձի արդյունքում կորցրել են սպիտակ ճարպի 40 տոկոսը:

ԱՎԵԼԻՆ