Հայկական ավիացիոն բիզնեսը չի մահացել. 2 ընկերություն ուզում են կենդանացնել այն

Հայկական 2 ընկերություն պետությանը հայտ են ներկայացրել քաղաքացիական ավիացիայի շուկա մտնելու վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության վարչության պետ Աննա Չոբանյանը:  

«Առայժմ չեմ կարող տեղեկացնել, թե ինչ ընկերություններ են, որովհետեւ հայտերը դեռ փաստաթղթերի նախապատրաստման փուլում են», – ասել է նա:

Հիշեցնենք, որ հայկական «Արմավիա» ավիաընկերությունը  2013-ի ապրիլից դադարեցրել է ուղեւորատար թռիչքները:   «Էյր Արմենիա»-ն, որն ուղեւորատար թռիչքներ էր սկսել  2013-ի վերջին, դրանք արդեն մոտ մեկ տարի է, ինչ դադարեցրել է   (բայց դեռեւս 2003-ից ընկերությունը նաեւ բեռնափոխադրումներ է իրականացնում):

ԱՎԵԼԻՆ