Ադրբեջանի սադրիչ գործողությունը ինչպես միշտ անհետեւանք չի մնալու. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ  գործողությունը, որը ինչպես միշտ անհետեւանք չի մնալու:

ՊՆ հայտարարության մեջ ասվում է, թե Ադրբեջանի կողմից շփման գծում զինված դիմակայության խորացման եւ իրավիճակի ապակայունացմանը միտված հերթական քայլը կրկին փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման եւ միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի  կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանի հարազատներին եւ կիսում է կորտսյան ծանր վիշտը:

ԱՎԵԼԻՆ