ԻՊ-ը գումար է վաստակում բամբակի վաճառքից, որը անցնում է Թուրքիայի տարածքով. շվեյցարական թերթ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բամբակի առեւտրից եկամուտ է ստանում։ Այս մասին հայտնում է շվեյցարական Tribune de Geneve թերթը։ Թերթը նշում է, որ ապրանքի տարանցիկ ճանապարհն անցնում է Թուրքիայով։

Թերթի տեղեկություններով՝ նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը բամբակի առեւտուրը երկրի արտահանման ամենակարեւոր մասն էր կազմում։ Հիմա դրա հսկողությունն անցել է ԻՊ գրոհայինների ձեռքը։ «Բամբակը անցնում է Թուրքիայի տարածքով։ Վերջինս այն ստանում է միջնորդներից, որոնք գումար են վաստակում դրա սպիտակեցման վրա»,- ասված է հոդվածում։ Հետագայում այդ բամբակից արեւմտյան ապրանքանիշերի համար հագուստ են կարում, քանի որ գործարարներին ավելի շատ հետաքրքրում է ապրանքի որակը, քան ծագումը, փոխանցում է Lenta-ն։

«ԻՊ-ը այդ ռեսուրսի արտահանումից լրացուցիչ գումար է ստանում բացի օրական 2 մլն դոլարը, որը նա ստանում է նավթի վաճառքից, մարդկանց թրաֆիքինգից եւ դիակապտությունից»,- եզրափակում է հեղինակը։

ԱՎԵԼԻՆ