Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանը միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի: Հեռուստաալիքի զրուցակիցը հիշեցրել է, որ փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի երկու բանաձեւերը:

Հետախուզության տվյալներով, փորձարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, իրանական նավահանգստային Չաբարհար քաղաքի մոտ: «Հադր-110» հրթիռը 1200 մղոն թռիչքի հնարավորություն ունի եւ ունակ է միջուկային լիցք կրել: Հրթիռակիրը «Շահաբ-3»-ի բարելավված տարբերակն է, հաղորդում է Lenta-ն:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հրթիռի փորձարկման եւ Թեհրանի՝ նման հրթիռ ունենալու փաստի առթիվ:

ԱՎԵԼԻՆ