Ադրբեջանի զինուժն այս գիշեր խախտել է հրադադարը. հայ դիրքապահները մարտական խնդիրը կատարել են

Դեկտեմբերի 1-ին եւ լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

ԱՎԵԼԻՆ