Պուտինը որոշել է սահմանափակել Թուրքիայից ապրանքների ներմուծումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի որոշում, որով սահմանափակում է Թուրքիայից ապրանքների որոշ կատեգորիաների ներմուծումը երկիրր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման «Ռուսաստանի դաշնության ազգային անվտանգության ապահովման ու Ռուսաստանի դաշնության քաղաքացիներին հանցավոր ու այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու միջոցառումների ու Թուրքական հանրապետության նկատմամբ տնտեսական հատուկ միջոցառումներ կիրառելու մասին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Փաստաթուղթը սահմանափակում է թուրքական որոշ ապրանքների ներկրումը Ռուսաստան:

«Արգելվում կամ սահմանափակվում է արտաքին տնտեսական այն գործարքները, որոնք նախատեսում են Ռուսաստանի դաշնություն ներմուծել ՌԴ կառավարության կողմից որոշված առանձին ապրանքատեսակներ, որոնք ծագումով Թուրքական հանրապետությունից են (բացի այն ապրանքներից, որոնք ներմուծվում են անձնական գործածման համար այն ծավալով, որը թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքով)»,- ասված է փաստաթղթում:

ԱՎԵԼԻՆ