Թուրքիայում կալանավորել են ահաբեկիչներին զենք ուղարկելու փաստեր հրապարակած հայտնի լրագրողներին

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Սիրիայի ահաբեկիչներին զենք ուղարկելն ապացուցած լրագրողներ Ջան Դյունդարի եւ Էրդեմ Գյուլի կալանավորումը։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի լրագրողները մեղադրվում են պետական գաղտնիքը բացահայտելու մեջ։ Լրագրողների դեմ ներկայացված հայցի քննարկման ժամանակ դատարանը նրանց նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել։

Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը հրապարակել էին ապացույցներ, որ Թուրքիան պետական մակարդակով զենք է ուղարկում սիրիայում կռվող զինված խմբավորումներին՝ «Ազգային հետախուզության ծառայության» միջոցով։

Ջան Դյունդարի գլխավորած Cumhuriyet պարբերականը հրապարակել էր նաեւ դեպի Սիրիա գնացող զենքերով լի բեռնատարների լուսանկարները։

ԱՎԵԼԻՆ