Բելգիայի խորհրդարանը հակաահաբեկչական հանձնաժողով է ստեղծել

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը որոշել է ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողով ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Belgа գործակալությունը: Ըստ առկա տեղեկությունների՝ այդ որոշումը ընդունվել է բոլոր քաղաքական խմբերի ղեկավարների կողմից: Ձեւական առումով այն կհաստատվի հինգշաբթի:

Բելգիայի դաշնային իշխանությունները լրացուցիչ միջոցներ են մշակում ահաբեկիչներին  գտնելու եւ ահաբեկչությունները կանխելու համար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Շառլ Միշելը, Բելգիայի կառավարությունը 2016թ. լրացուցիչ 400 մլն եվրո կհատկացնի անվտանգության ապահովման համար:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Բելգիայի դատախազությունը միայն այս տարի 270 քրեական գործ է հարուցել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց դեմ:

ԱՎԵԼԻՆ