Մենք վստահում ենք Բենիտեսին. Պերես

Մադրիդի «Ռեալի»  տնօրենների խորհուրդը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Այդ մասին հայտարարել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տնօրենների խորհրդի նիստից հետո, որը քննարկել է «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո ստեղծված իրավիճակը:

«Բենիտեսն ունի մեր վստահությունն ու աշխատանքի բոլոր հնարավորությունները: Մենք ունենք գերազանց կազմ, որը կարող է բազմաթիվ ուրախալի պահեր պարգեւել երկրպագուներին: Կոչ եմ անում նրանց աջակցել մեզ: Այժմ երկրպագուների աջակցությունը շատ անհրաժեշտ է:

«Բարսելոնայի» հետ թիմը վատ խաղաց, բայց չենք կասկածում, որ թիմը ճիշտ է մոտեցել այդ կարեւոր հանդիպմանը»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 0:4 հաշվով պարտվել է «Բարսելոնային» եւ նահանջել երրորդ տեղ՝ առաջ թողնելով նաեւ Մադրիդի «Աթլետիկոյին»:

ԱՎԵԼԻՆ