Le Monde. ԻԼԻՊ-ի քիմիական հարձակումները քիչ հավանական են

ԻԼԻՊ-ը քիմիական զենք ունի, նվազագույնը՝ մանանեխի գազ, եւ արդեն կիրառել է այն, բայց խոշոր հարձակումների հնարավորությունը մեծ չէ: Ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական կենտրոնի (FRS) հետազոտող Օլիվիե Լեպիկը՝ մեկնաբանելով քիմիական հարձակումների հնարավորության մասին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հայտարարությունը: Հոդվածում նշվում է.

«Նոյեմբերի 19-ին վարչապետ Մանուել Վալսը հայտարարեց վտանգավոր քիմիական կամ կենսաբանական հարձակման մասին: Ինչո՞ւ նա հայտարարեց դա:

Հայտնի է, որ ԻԼԻՊ-ն առնվազն մանանեխի գազ ունի: Քիմիական զենքի արգելքի կազմակերպությունը հաստատեց 2015 թվականի օգոստոսին Սիրիայի հյուսիսային Մարեա քաղաքում՝ Հալեպից ոչ հեռու դրա օգտագործման մասին:

Իրաքում քրդական փեշմերգա կազմավորումներն արդեն երեք անգամ ԻԼԻՊ-ին մեղադրել են քիմիական զենքի կիրառմամբ հարձակումների մեջ:

Քիմիական զենքի արգելքի կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմետ Ուզումչյուի խոսքով, 2013 թվականին սիրիական ռեժիմի քիմիական զենքն 98%-ով ոչնչացվել է: Սակայն հաշվի առնելով անվտանգության գլոբալ համակարգի խոցելիությունն օգտագործելու՝ ահաբեկիչների հակումը, քիմիական զենքի սպառնալիքը պետք է անհանգստացնի բոլոր պետություններին:

FRS-ի հետազոտող Օլիվիե Լեպիկը կարծում է, որ քիմիական զենքի վտանգ կա, բայց շատ թույլ՝ հաշվի աառնելով տարածաշրջանում լոգիստիկայի հետ կապված դժվարությունները:

Իսկ իրակա՞ն են Ֆրանսիայում քիմիական հարձակումները:

1995 թվականին Տոկիոյի մետրոյում հարձակումներից հետո Ֆրանսիայի հակաահաբեկչական ծրագիրը միջոցառումների ցանկում ներառեց նաեւ քիմիական հնարավոր հարձակումների դեմ պայքարը:

Այդ ծրագրերը հիմնականում վերաբերում են մասնագիտացված լաբորատորիաների ցանցին, որոնք կարող են վտանգի դեպքում մոբիլիզացվել:

Բացի այդ, արդեն հաջորդ շաբաթ պետք է կենսաբանական անվտանգության Ազգային խորհրդատվական խորհուրդ ստեղծվի (դրա նախագիծը Ֆրանսիայի կառավարությունը կազմել է դեռեւս օգոստոսին – խմբ.)»:

ԱՎԵԼԻՆ