Գոռ Նազարյանը Թուրքիայում նվաճել է Եվրոպայի Գավաթի հաղթողի կոչումը

Գոռ Նազարյանը նվաճել է Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված մուայթայի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը, հաղորդում են մարզաձեւի ֆեդերացիայից:

25 երկրների պայքարում 54 կգ քաշային Գոռ Նազարյանն առաջին մենամարտի 50-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել Թուրքիայի ներկայացուցիչին:

Հայ մարզիկի երկրորդ մրցակիցը եւս եղել է Թուրքիայից, թեեւ կանոնադրությամբ արգելված է նույն քաշային կարգում մեկ երկրից երկու մարզիկի մասնակցություն: Գոռ Նազարյանը հաղթանակ է տարել խոշոր հաշվով:

Եզրափակիչում Բելգիան ներկայացնող մարզիկն ազգությամբ թուրք է եղել: Գոռը երեք ռաունդում, երեք րոպե վստահ հաղթանակ է տարել եւ հռչակվել հաղթող:

ԱՎԵԼԻՆ