Air France ավիաընկերությանը պատկանող երկու օդանավեր, որոնք ԱՄՆ-ից ուղեւորվում էին Փարիզ, ստիպված են եղել փոխել իրենց ուղղությունը եւ չնախատեսված վայրէջք կատարել՝ օդանավում ռումբի մասին նախազգուշացումից հետո, հաղորդում է CNN-ը:
Լոս Անջելես-Փարիզ չվերթը վայրէջք է կատարել Սոլթ Լեյք Սիթիում: Քիչ անց Վաշինգթոն-Փարիզ չվերթի օդանավը վայրէջք է կատարել Գալիֆաքսում: Երկու օդանավներն էլ բարեհաջող վայրէջք են կատարել:
Սոլթ Լեյք Սիթիում վայրէջք կատարած օդանավը զննում են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն ու կինոլոգները, հաղորդում է Associated Press-ը:
Միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ օդանավն արդեն առանց ուղեւորներին գտնվում է տեմինալից անվտանգ հեռավորության վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:
Դեռեւս անհայտ է՝ ռումբի մասին ահազանգներն ստացվել են նո՞ւյն մարդուց, թե՞ տարբեր աղբյուրներից:
Air France-ը հայտարարել է, որ երկու օդանավերի թռիչքից հետո անանուն սպառնալիքներ են ստացվել, որ օդանավերն ականապատված են: